12:48 , 29 հոկտեմբեր, 2014
Վերջերս Ամերիկայի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում տեղի ունեցավ Մորուքների ու բեղերի աշխարհի առաջնությունը։ Մոտավորապես 300 բեղավոր ու մորուքավոր մրցում էին 18 տարբեր անվանակարգերում։ Գլխավոր մրցանակակիրը՝ Մեդիսոն Ռոուլին, ստացավ անվճար Ավստրիա ուղևորվելու հնարավորություն։ Ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում են առաջնության կազմակերպիչները։ Ֆոտոլրագրող Գրեգ Անդերսոնը մեկնել էր միջոցառումը լուսաբանելու։ Ստորև ներկայացված են նրա կազմած ֆոտոշարքի առավել հաջողված լուսանկարները։























