09:54 , 29 հոկտեմբեր, 2014Pastinfo.am-ը գրում է․
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ՃՈ-ն ներկայացրել է դատավորից 25.000 դրամ գումար բռնագանձելու պահանջ, իսկ դատավորն էլ իր հերթին հակընդդեմ հայցով պահանջում է անօրինական ճանաչել տուգանքը գանձելուն ուղղված գործողությունները: