«Հրապարակ». Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Հարությունյանի որդու համար


09:29 , 29 հոկտեմբեր, 2014

«Էկոնոմիկայի նախարարության վիճակը բարդ է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի` Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է` դիմում գրի-գնա:

Հարությունյաննէլ դիմումը գրել է դեռևս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում: 

Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը` թե նրա աշխատանքից դժգոհ են եղել , որոշներն էլ` թե հիմնական խնդիրը նրա` Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է։ Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալութթյան տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել»,-գրում է թերթը: