«Հրապարակ». ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդը ԱԱԾ պետ կնշանակվի


08:55 , 29 հոկտեմբեր, 2014

  «Մենք հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը շուտով ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է ԱԱԾ պետ: Երեկ տեղեկացանք, որ Ղարամյանը հրաժարական է տվել: Նոր նշանակումը դեռ չկա:

ԱԱԾ պետի պաշտոնը, սակայն, նրա կարիերայի գագաթնակետը չի լինելու:

Ժամանակին Բակո Սահակյանի տեղակալ աշխատած Ղարամյանը նրա մտերիմներից է և ԼՂՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից՝ 2017թ.-ին կայանալիք ընտրություններում»,-գրում է թերթը: