Ավստրիայի ԱԳՆ ղեկավարին մահվամբ են սպառնում` չափից ավելի լիբերալ քաղաքականության համար. ԶԼՄ-ներ


00:47 , 29 հոկտեմբեր, 2014

chechen_islamic_state_austria_011in.am-ը գրում է․

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լեյթները երկու նամակ է ստացել, որտեղ սպառնալիքներ են հնչեցված իր կյանքի նկատմամբ: Նամակներից մեկն ուղարկվել է անձամբ նախարարին, մյուսը` OFR-ի մայրաքաղաքում գտնվող շենք: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Նամակների հեղինակի կարծիքով` Միքլ-Լեյթներն անհատական պատասխանատվություն է կրում այլազգի քաղաքացիներին քաղաքական ապաստան տալու գործընթացի չափից դուրս լիբերալիզացման համար: Նա նաև գրում է, որ եթե Ավստրիան հետագայում էլ ընդունի փախստականներին, ապա ինքը «կկատարի խոստումը»` նախարարի և Սոցիալ դեմոկրատական, Ավստրիայի ժողովրդական կուսակցության և Կանաչների կուսակցության ևս 50 քաղաքական գործիչների հետ կապված:

Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված դրությունը: