Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աշխարհիկները


00:39 , 29 հոկտեմբեր, 2014

Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աշխարհիկները Panorama.am-ը գրում է․

Թունիսի «Ալ-Նահդա» իսլամիստական կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանի ընտրություններում և շնորհավորել իր գլխավոր հակառակորդ, աշխարհիկ «Նիդա Թունիս» կուսակցությանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` «Նիդա Թունիսը» 217 տեղանոց խորհրդարանում կստանա 80, իսկ «Ալ-Նահդան»` 70 տեղ: 

«Մենք շարունակում ենք մնալ խոշորագույն կուսակցություններից մեկը և ժողովրդավարության ու ազատության երաշխավորը»,-հայտարարել է «Ալ-Նահդայի» առաջնորդ, նախկին վարչապետ Ալի Լարաեդը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ