23:53 , 28 հոկտեմբեր, 2014
Elq.am-ը գրում է․
Աչքերը մարդու մարմնի ամենաարտահայտիչ ու գրավիչ մասերից են: Սակայն ի՞նչ գիտեք դուք աչքերի մասին: bigpicture.ru-ն ներկայացնում է հետաքրքրիր փաստեր աչքերի և տեսողության մասին: Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտով:
Գոյություն ունի անգամ լազերային միջամտություն, որը թույլ է տալիս աչքերը դարձնել կապույտ: Յուրաքանչյուր 12-րդ տղամարդ դալտոնիկ է: Ձեր աչքերը միշտ կմնան այն չափի, ինչ ծնվելիս, իսկ ականջներն ու քիթը չեն դադարի աճել: Մարդու աչքերն ի վիճակի են ընկալել միայն3 գույն՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մյուս երանգներն այս գույների համադրությունն են: Մարդու եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկանին, որ վերջինիս եղջերաթաղանթը օգտագործվում է աչքերի վիրահատության ժամանակ: Կյանքի ընթացքում մենք միջինը տեսնում ենք մոտ 24 մլն տարբեր պատկերներ: Աչքերը յուրաքանչյուր ժամ գլխուղեղին մեծ ծավալի տեղեկություն են հաղորդում: Մեր աչքերը ֆիքսվում են վայրկյանում մոտ 50 իրի վրա:
Մայաները շլությունը համարում էին գրավիչ ու փորձում էին անել այնպես, որ իրենց երեխաները շիլ լինեն: Շիզոֆրենիան հնարավոր է մինչև 98,3% ճշգրտությամբ որոշել աչքերի շարժումների սովորական թեստի միջոցով: Մարդիկ ու շները միակն են, որ դիմացինի աչքերում որոնում են տեսողական ենթատեքստ: Կանանց մոտ 2%-ն ունի հազվադեպ գենետիկ մուտացիա, որի շնորհիվ նրանք կարողանում են տեսնել 100 մլն գույն: Տիեզերագնացները չեն կարող լացել տիեզերքում գրավիտացիայի պայմաններում: Արցունքները հավաքվում են մանր գնդիկների տեսքով: Մեղուների աչքերում կան մազիկներ: Դրանք օգնում են որոշել քամու ուղղությունն ու թռիչքի արագությունը: Սպիտակ կատուների մոտ 65-85%-ը, որոնք ունեն կապույտ աչքեր, խուլ են: