23:09 , 28 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Բեյոնսեն և Topshop-ի ղեկավարությունը կստեղծեն նոր ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսեն 50/50, և որը կթողարկի ընդհանուր փողոցային-սպորտային բրենդը։
«Մենք նոր բրենդ ենք ստեղծում, նոր բիզնես՝ բացարձակ անկախ, առանձին գրասենյակով և իր ղեկավարությամբ»,- հայտարարել է Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինը։
Topshop ընկերության պատմությունում դա, իհարկե, աննախադեպ է։ Ապրանքանիշը նախկինում էլ է համագործակցել աստղերի հետ, սակայն սովորական համագործակցություններից այն կողմ դա չի անցել։

