Պետությունը գնալով ավելի շատ է աղջիկների ընդունում ծառայության


23:17 , 28 հոկտեմբեր, 2014

Կար ժամանակ, որ աղջիկների բանակում ծառայելու մասին մեր մեջ խոսում էին՝ որպես անեկդոտ կամ լավագույն դեպքում Իսրայելի օրինակն ուղղակի պատմելով: Սակայն գնալով ավելի ու ավելի շատ ենք լսում աղջիկներից, որ իրենք նույնպես ցանկանում են ծառայել բանակում: Սկզբում իգական սեռից զինծառայողներ կային միայն շտաբային կամ այլ գրասենյակային աշխատանքներում: Այժմ պետությունը գնալով ավելի շատ է աղջիկների ընդունում ծառայության այնպիսի հաստիքներում, որոնք առաջ տղամարդկանց մենաշնորհն էին: Միգուցե ժամանակին շատ աղջիկներ թիթիզանալու համար էին հայտարարում, որ ցանկանում էին զինվորական ծառայության մեկնել, բայց նրանցից շատերը, հիմա տղամարդկանց կողքին ծառայելով, ապացուցում են, որ դրանք դատարկ խոսքեր չեն։ Միգուցե մեր ՊՆ-ն և այլ իրավասու մարմիններ չսահմանափակեն աղջիկների ծառայելու հնարավորությունն ու հաստիքները և կամավոր սկզբունքով ընդունեն նրանց ծառայության տղաների պես բոլոր ուղղություններում։ Մոռացա ասել, որ խնդրում եմ, ոմանք չսկսեն հին երգը երգել, որ բա գիտե՞ք՝ բանակ զորակոչելու համար տղաների քանակը չի հերիքում, թող աղջիկներին էլ բանակ տանեն: