22:49 , 28 հոկտեմբեր, 2014
Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» մրցելու է «Սանկտ Պաուլի» ակումբի հետ։ Մրցավեճը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։30-ին։
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու է առաջին րոպեներից։
«Բորուսիա». Լանգերակ, Սուբոտիչ, Հյումելս, Դյուրմ, Սոկրատիս, Գրոսկրոյց, Կեհլ, Կագավա, Մխիթարյան, Ռոյս, Իմոբիլե։
Պահեստայիններ. Վայդենֆելեր, Բենդեր, Յոյիչ, Պիշչեկ, Գինտեր, Մարուոկա։