Թուրքիան Բալկաններում նեոօսմանական քաղականությունը իրականացնելու է մահմեդականների օգնությամբ


22:36 , 28 հոկտեմբեր, 2014

Թուրքիան Բալկաններում նեոօսմանական քաղականությունը իրականացնելու է մահմեդականների օգնությամբPanorama.am-ը գրում է.

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը հայտարարել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում 4500 հոգու համար նախատեսված մզկիթի կառուցման մասին: Անկարայի կողմից կառուցվող այդ մզկիթը լինելու է ամենամեծը ողջ Բալկաններում: 

Թուրքիան «վերադառնում» է Բալկաններ

Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ իր ազդեցության տակ էր պահում Բալկանյան թերակղզին և այժմ արդի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Բալկանները առանձնահատուկ տեղ են գրավում, ինչի մասին նշում է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով ԱԳ նախարարի պաշտոնում նեոօսմանականությունը հռչակել էր Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթություն:

Բալկաններում իր ազդեցությունը մեծացնելու համար Անկարան հենվում է հիմնականում մահմեդական երկրների՝Բոսնիայի, Ալբանիայի, Կոսովոյի վրա, ինչպես նաև օգտագործում Բալկաններում բնակվող թուրքական գործոնը: Թուրքական աղբյուրները Բալկաններում թուրքերի թիվը գնահատում են 1 միլիոնի սահմաններում, իսկ այսօրվա Թուրքիայի բնակչության 16-20 միլիոնը ունեն բալկանյան ծագում: 

Թուրքիան իր բալկանյան քաղաքականության մեջ շեշտը դնում է Ալբանիայի հետ մերձեցմանը և Տիրանայում ու Անկարայում երկկողմ հարաբերությունները համարում են ռազմավարական: Հունաստանի հետ սահմանակցող և տարածքային վեճեր ունեցող Ալբանիան Անկարայի համար կարող է ծառայել որպես Հունաստանի վրա ազդելու և այդ երկիրը նաև արևմուտքից «շրջափակելու» գործոն: 

2000-ական թթ.-ից սկսած թուրք պաշտոնյաները ակտիվացրեցին Անկարայի արտաքին քաղաքականության բալկանյան բաղադրիչը: 2009թ.-ից սկսած Բալկաններ և հատկապես Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա ու Կոսովո են այցելել Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը և բազմաթիվ գործարարներ:

Հիմնականում մահմեդականներով բնակեցված Ալբանիան ՆԱՏՕ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է: 19-րդ դարից սկսած Բալկաններում ծագող բոլոր հակամարտություններում Թուրքիան աջակցել է Ալբանիային: Պաշտոնական Տիրանան հույն-ալբանական հակասությունները կարգավորելու համար դիմել է Անկարայի օգնությանը, իսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում շատ ալբանացիներ մշակութային-հոգեբանական թելերով կապված էին Թուրքիայի հետ: Ալբանացիների մի մասը շարունակում էր թուրքերեն խոսել:

2003-2010թթ.-ի ընթացքում Թուրքիայի և Ալբանիայի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը աճել է 10 անգամ՝35 միլիոն դոլարից հասնելով 350 միլիոնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ