3 հիվանդություն, որ առաջանում են տնային կենդանիների հետ շփումից


22:20 , 28 հոկտեմբեր, 2014

Տնային կենդանիներ ունեցողներն ավելի առողջ են լինում, քան չունեցողները, քանի որ կենդանին կարող է տիրոջն ազատել միայնակությունից, դառնալ կանոնավոր զբոսանքի գնալու ընկեր և կարգավորել զարկերակային ճնշումը: Բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք կարող են տիրոջը «վարակել» մի շարք հիվանդություններով:
Տնային կենդանիների միջոցով կարող է տարածվել 39 տեսակ հիվանդություն, 48՝ միջատների խայթոցներից, 42՝ թռչնատեսակներից: Իսկ թե որ հիվանդություններն են հիմնականում սպառնում տնային կենդանիների տերերին և ընտանիքի անդամներին, ներկայացնում եմ

1. Կատուների ճանկոցներից առաջացող հիվանդություններ
Օրինակ, Ձեր երեխան խաղում է կատվի հետ, կատուն թաթով հարվածում է նրան և մարմնի վրա հետք է մնում: Կմտածեք, որ սովորական բան է, սակայն տարիներ անց հնարավոր է տեսնեք, որ սպին մեծացել է, վերքին մոտ գտնվող ավշային հանգույցները նույնպես կարող են մեծանալ: Սա նշանակում է, որ վերքի մեջ միկրոբներ են մնացել: Հնարավոր է նաև, որ վարակը, այսպես ասած, չզարգանա, բայց բոլոր դեպքերում ցանկալի է, որ օգտագործեք հակաբակտերիալ քսուք: Միշտ հետևեք երեխաներին կենդանիների հետ ժաղալու ժամանակ և հիշեք, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելելը:

2. Միկրոբակտերիա՝ Մարիում
Սա ազատ ապրող բակտերիայի տեսակ է, որը կարող է վարակի առաջացման պատճառ դառնալ այն մարդկանց մոտ, ովքեր տանն ունեն ակվարիում: Վարակն անցնում է մարդուն այդ տարան մաքրելու, լվանալու ժամանակ, եթե ձեռքերի վրա կան վերքեր, մաշկի վրա ճաքեր: Վարակի դեպքում ձեռքերին կարող եք նկատել կարմիր զոլեր՝ 1-2,5 սանտիմետր: Այս դեպքում հիմնականում արդյունավետ է հակաբիոտիկների օգտագործումը, բայց երբեմն կարող է վիրաբույժի միջամտության կարիք լինի: Այս ամենից խուսափելու համար ակվարիումը մաքրելուց հագեք անջրանցիկ ձեռնոցներ, իսկ դրանք հանելուց հետո լվացեք ձեռքերը:

3. Տոկսոպլազմոզ
Եթե Ձեր տնային կենդանիները՝ շունը, կատուն դուրս են գալիս զբոսանքի, հավանականություն կա, որ կարող է վարակներ բերել իր հետ, հիմնականում՝ տոկսոպլազմոզ: Ի տարբերություն շների՝ կատուները կարողանում են հաղթահարել վարակները, մինչև դրանք կմտնեն վարակիչ փուլ: Տոկսոպլազմոզով վարակվելու դեպքում առողջ մարդկանց մոտ հիմնականում հետևանքը լինում է քթից կանոնավոր արտահոսքը, իսկ ցածր իմունիտետ ունեցողների համար վարակը մահացու է: Ռիսկային գոտում գտնվում են հղիները: Վարակը կարող է հասնել նույնիսկ պտղին՝ դառնալով մահվան կամ հաշմանդամության պատճառ: