Հանճարներ vs կենսունակներ


21:26 , 28 հոկտեմբեր, 2014

Տնտեսագիտության տեսության պատմությունից երևում է, որ պետական կարգավորման դերի բարձացման ու լիբերալիստական արժեհամակարգի տարածման սկզբունքները միշտ բախվել են իրար, հանճարեղ տնտեսագետները հերքել են մեկը մյուսի թեորեմներն ու առավել ակտուալներն են ստեղծել:

Պետական կառավարման ու տնտեսական համակարգերը շարունակ փոխվել են. միապետություն, հանրապետություն՝ նախագահական, խորհրդարանական, վարչահրամայական, ազատ շուկայական և այլն...

Ամեն անգամ հանճարեղ ուղեղները մշակել են հասարակության արդյունավետ կառավարման մեխանիզմներ, իսկ կենսունակներն արագորեն ադապտացվել են ու խարխլել են մեխանիզմը:

Միապետության ժամանակ կենսունակներն ընտանիքներով համալրել են պալատը, պետական կարգավորման ուժեղ ազդեցության ժամանակ` պետական պաշտոնները, ազատ շուկայականի դեպքում` բիզնեսի բնագավառը, ոչ դասական մոդելների դեպքում` և՛ պաշտոնները, և՛ բիզնեսները, և՛ մնացածը...

Հանճարները շարունակ մշակում են ավելի արդյունավետ մոդելներ, բայց մարդկության ստեղծած բոլոր ինստիտուները հենց մարդիկ են ղեկավարում, նրանք սուբյեկտիվ են ու լծակներն օգտագործում են սեփական շահերի համար...

Սույն գրառումը չի ընդդիմանում այն կարծիքին, որ հանճարեղ մարդիկ կարող են լինել նաև կենսունակ ու համալրել պետական կառավարման համակարգը... Նման դեպքեր ժամանակ առ ժամանակ լինում են...