20:54 , 28 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակ ամերիկացի ամեն օր տառապում է տարբեր ցավերից, այդ թվում՝ նաև խրոնիկական, ասվում է Journal of Pain ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեծահասակ ամերիկացիների զգալի մասը մշտապես ցավեր ունի, և դա ազդում է նրանց կյանքի վրա: Արդյունավետ ցավազրկողները բնակչության այդ հատվածին անհասանելի են»,- ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ WSUS-ի պրոֆեսոր Ջեյ Քեննեդին:
Գիտնականները նման եզրահանգման եկել են ԱՄՆ-ում ավելի քան 35 հազար տնային տնտեսուհիների շրջանում անցկացված հարցման արդյունքում: Երեք ամիս շարունակ ամեն օր ցավեր ունեցածների գրեթե կեսը տառապում են խրոնիկական ցավերից, որոնք տարբեր հիվանդությունների հետևանք են, այդ թվում՝ արտրիտի և անոթների հիվանդությունների: Ամենից հաճախ մշտական ցավերի մասին հայտնում են տարեցները՝ հատկապես 60-69 տարեկան հասակում: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են բողոքում, իսկ աֆրոամերիկացիները՝ սպիտակամորթներից ավելի հազվադեպ: