19:31 , 28 հոկտեմբեր, 2014
Հայաստանը հուսալիության և անվտանգության առումով պետք է կարողանա ավելի տարողունակ և բարեկարգ ճանապարհ ապահովել: Խոսքը Հայաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհներից հատկապես Բավրա անցակետով անցնող միջհանրապետական M-1 ճանապարհի մասին է: Բագրատաշենով անցնող M-6 ճանապարհը Վրաստանի տարածքում անցնում է ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանով: Այս փաստը բավարար է, որ այլևս չանդրադառնամ Բավրա անցակետով անցնող ճանապարհի ավելի տարողունակ ու բարեկարգ լինելու կարևորությանը: