Ինչպես, երբ և որտեղ են իրենց կուսությունը կորցնում աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչները


19:21 , 28 հոկտեմբեր, 2014

Առաջին սեռական փորձը միշտ եղել է գայթակղության քարը: Ինչ-որ մեկն այս հարցին չափազանց լուրջ է վերաբերում, իսկ մյուսն օգտվում է առաջին իսկ հնարավորությունից: Առաջարկում եմ պարզել, թե այն ինչպես է դրսևորվում տարբեր ազգային ներկայացուցիչների մոտ: Ո՞վ կմտածեր, որ կրքոտ ֆրանսիացիների մոտ առաջին հարաբերությունը տեղի է ունենում բավականին ուշ, իսկ հնդիկները, որոնք աշխարհին Կամասուտրա են նվիրել, ընդհանրապես հավանություն չեն տալիս մինչամուսնական հարաբերություններին:

Ամերիկյան

Յուրաքանչյուր երկրորդ ամերիկուհի կուսությունից զրկվում է իր զուգընկերոջ մեքենայում:
Հասուն կյանքի վաղաժամ սկզբին նպաստում է այն, որ ԱՄՆ-ում վարորդական իրավունք ստանում են 16 տարեկանից սկսած:


Գերմանական

Գերմանիայի երիտասարդ բնակչության համար կարևորը տեղը և հանգամանքները չեն, այլ… ժամանակը: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր չորրորդ գերմանացի հասուն կյանք է մտնում հոկտեմբեր ամսին՝ գարեջրային Օկտոբերֆեստ տոնակատարության ժամանակահատվածում:


Չեխական

Իսկ ահա չեխերն ընտրում են ոչ թե անձրևային հոկտեմբերը, այլ տաք, ուրախ ամառը:
Չեխ դեռահասների մինչև 45%-ը առաջին հարաբերությունն ունենում է ամառային արձակուրդների ժամանակ, բնության գրկում կամ էլ ամառային ճամբարներում:

Լատինոամերիկյան

Լատինական Ամերիկայի երկրներում առաջին հարաբերության սցենարը կախված է նրանից, թե հասարակության որ հատվածին է պատկանում դեռահասը: Հարուստ քաղաքացիները, որպես կանոն, խստորեն հետևում են իրենց դստրերի բարոյական կերպարին, այդ իսկ պատճառով միջին խավի աղջիկները հարաբերության մեջ մտնում են ավելի ուշ՝ միայն այն ժամանակ, երբ թևածում է ազատությունը:

Իսկ ահա ոչ այդքան հարուստ լատինոամերիկացիները ինտիմ հարաբերություններին ավելի թեթև են վերաբերում: Նրանցից շատերը կուսությունը կորցնում են սիրեցյալներից մեկի տանը, զբոսայգում և նույնիսկ բազմահարկ շենքերի աստիճաններին:


Ֆրանսիական

Ֆրանսիացի դեռահասները, եթե հավատանք վիճակագրությանը, կուսությունից զրկվում են ավելի ուշ, քան այլ եվրոպական երկրների իրենց հասակակիցները:
Շատ դեպքերում (40%) դա տեղի է ունենում կամ սիրեցյալներից մեկի տանը, կամ էլ (20%)… կինոթատրոններում: Ինչպես ասվում է, մթությունը երիտասարդության ընկերն է, իսկ վերջին շարքը ոչ միայն համբույրների համար է, այլև ավելի ինտիմ հաճույքների:
Ի դեպ, առաջին ինտիմ հարաբերության նախաձեռնողը հաճախ դառնում է աղջիկը:


Անգլիական

Կամ խիստ դաստիարակության մեղքով, կամ էլ ուրիշ ինչ-որ պատճառով երիտասարդ բրիտանացիների կեսը հրաժարվում է կուսությունից ոչ թե տանը, այլ տարբեր առողջարաններում կամ ամառային ճամբարներում ունեցած հանգստի, էքսկուրսիաների, արշավների ժամանակ:


Իտալական

Չնայած տաք կլիմային՝ իտալուհի օրիորդները բավականին համեստ և լուրջ են:
Նրանց 65%-ը հոգեբաններին խոստովանել է, որ առաջին սեռական հարաբերությունը եղել է միայն այն բանից հետո, երբ աղջիկը համոզվել է երիտասարդի զգացմունքների անկեղծության մեջ և գրեթե որոշել է, թե ինչպիսին պետք է լինի իր ապագա հարսանեկան զգեստը:


Հնդկական

Հնդկաստանում մինչ օրս չափազանց խիստ են վերաբերում մինչամուսնական սեռական կյանքին, որի պատճառով էլ երիտասարդ տղաները և աղջիկները ստիպված են «համբերել» մինչև իրենց պաշտոնապես ամուսիններ կհամարեն:
Ինչպես և վերագրվում է մեծահասակներին, նորապսակները ևս առաջին հարաբերությունն ունենում են ամուսնական անկողնում (որպես կանոն, նրանցից որևէ մեկի հայրական տանը):


Ռուսական

Քաղաքացիների 25%-ի մոտ հարաբերությունը լինում է տանը՝ ծնողների բացակայության ժամանակ:
35%-ը հասուն կյանք մուտք է գործում համալսարանական հանրակացարաններում, 10%-ը՝ ընկերների ազատ բնակարաններում: