18:16 , 28 հոկտեմբեր, 2014Սան Դիեգոյի 55-ամյա բնակիչ Ռաս ՄակՔեյմին և նրա ընկերուհի Քերոլ Շուլցը բացել են «Ուրվականների կալվածքը»։ Սա աշխարհի ամենազարհուրելի սարսափ տունն է, որտեղ այցելուներին կապկպում են, ստիպողաբար նստեցնում օձերով լի խցի մեջ ու ցողում արհեստական արյամբ։ Անհավանական է, սակայն արդեն 24 հազար մարդ դիմել է այստեղ այցելելու համար։ Ոչ ոք երբևէ չի դիմացել բոլոր փորձություններին, անգամ ծովային հետևակները և էքստրիմի սիրահարները։ Տասնյակ տղամարդիկ արցունքն աչքերին դուրս են վազել այս շինությունից։

«Ուրվականների կալվածքի» այցելուներին կապկպել են ու ցողել արհեստական արյամբ։
Այս առանձնատանը միաժամանակ միայն երկու մարդ կարող է գտնվել։
Այցելուները ստիպված են «մտերմիկ շփման» մեջ մտնել սարդերի ու օձերի հետ։
Սարսափ տան փորձությունները կարող են մինչև 8 ժամ տևել, սակայն ոչ ոքի երբեք չի հաջողվել սկզբից մինչև վերջ հաղթահարել ողջ ճանապարհը։
ՄակՔեյմի առանձնատուն կարելի է այցելել միանգամայն անվճար։ Դրա սեփականատերերը առավելագույն ջանքեր են ներդնում փորձությունների բազմազանությունն ապահովելու համար։ Այստեղ մուտք գործելուց առաջ այցելուները պետք է պարտադիր բուժզննում անցնեն և ստանան բժշկի տեղեկանքն առ այն, որ նրանց մոտ լուրջ հիվանդություններ չկան։ Այս սարսափ տուն կարող են մուտք գործել միայն 21 տարեկանը լրացած մարդիկ։
Էքստրիմի սիրահարը մտել է ամբողջությամբ արհեստական արյամբ պատված սենյակը։
Հիմնադիրներ Ռաս ՄակՔեյմին և նրա ընկեր Քերոլ Շուլցը ամեն տարի փոխում են փորձությունների թեմատիկան։
-Ողջ աշխարհում այսպիսի բան չեք գտնի։ Սա նման է անձամբ սարսափ ֆիլմում հայտնվելուն։ Առանձնատանը ծայրահեղ համարձակների համար նախատեսված 4 տարբեր սենյակ կա։ Բոլոր փորձությունները շատ ինտերակտիվ են։ Այսպիսի փորձը և խոչընդոտները պետք է որ ցույց տան, թե Դուք ինչ կարող եք անել և ինչ՝ ոչ,- իր խոսքում նշել է ՄակՔեյնը։

Ինտերակտիվ արկածները նման են իրական սարսափ ֆիլմի, որը հնարավոր է նկարահանել տեսախցիկով, իսկ հետո այցելուները կարող են դիտել տեսանյութը ու վերապրել իրենց վախերը։ Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն հետևել այլ մարդկանց փորձություններին ուղիղ հեռարձակման շնորհիվ, որի մեկ սեանսը տևում է 4-8 ժամ։