Շակիրան կներկայացնի խաղալիքների հավաքածու


18:04 , 28 հոկտեմբեր, 2014

Shabat.am-ը գրում է․

Երգչուհի Շակիրան կներկայացնի մանկական խաղալիքների իր հավաքածուն։

Երգչուհին համագործակցել է մանկական խաղալիքներ արտադրող հսկա Fisher-Price-ի հետ։ Խաղալիքների հավաքածուն Շակիրայի միջոցով կհարստանա երաժշտական գործիքներով, երաժշտական ֆուտբոլային գնդակով, այբենարանային խորանարդիկներով։

Նշենք, որ խաղալիքները վաճառքում կլինեն արդեն հաջորդ ամիս, իսկ վաճառքից ստացված եկամուտները կգնան Շակիրայի Barefoot հիմնադրամին, որն օգնում է Կոլումբիայում անապահով երեխաների կրթությանն ու սնուցմանը։