Քաղաքական պայմանավորվածության գինը


18:04 , 28 հոկտեմբեր, 2014

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից: Ասվածից կարելի է հասկանալ, որ Եռյակի առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, հակված չէ գնալ հեղափոխական ճանապարհով ու Միքայել Մելքումյանի միջոցով մեսիջ է հասեագրում իշխանությանը՝ ուրվագծելով հնարավոր փոխզիջման բանաձևը: Իհարկե, սա շատ ավելի իրատեսական մոտեցում է, քան ոմանց հեղափոխական կոչերը: Սակայն, իմ պատկերացմամբ, իշխանությունն այս պահին չի բավարարի ԲՀԿ կամ Եռյակի այս պահանջը ևս՝ գերադասելով Գագիկ Ծառուկյանի հետ կոմպրոմիսների գալ 2017-2018թթ-ի ընտրական ցիկլի համատեքստում: