Ռուսաստանում կարող է ալկոհոլի վաճառքն արգելվել մինչև 21 տարեկան անձանց


17:26 , 28 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ՌԴ պետդուման ամենամոտ օրերի ընթացքում կքննարկի մինչև 21 տարեկան անձանց ալկհոլի վաճառքն արգելող օրենքի նախագիծը: Հայտնվում է, որ փաստաթուղթը պատրաստվել է Դաշնային Խորհրդի անդամ Վյաչեսլավ Ֆետիսովի կողմից և ստացել է վերջինիս կոլեգաների աջակցությունը:

Հարկ է նշել, որ 18-24 տարեկան անձանց ալկոհոլի վաճառքն արգելող նախագծեր, որ մեկ անգամ են հայտնվել պետդումայում, սակայն դրանք բոլորը մերժվել են: Նախկինում նախագիծ է ներկայացրել նաև հենց Ֆետիսովը, ով զբաղեցնում է Դաշնային Խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Հավելենք, որ այս անգամ նախագիծը ստացել է նաև ԴԽ-ի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Վալերի Ռյազանսկիի աջակցությունը: