Քրիստինե Պեպելյանը դասախոս է դարձել :)


17:20 , 28 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

ESem.am-ն իր ընթերցողների պատմել է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտաշխատանքային բուռն շրջան է: Ստեղծագործական նորությունները, սակայն երգչուհու միակ զբաղնմունքը չեն:)

2 տարի առաջ Մարզահամերգային համալիրի բեմում պետական քննությունը հանձնած (նա Համալիրի իր մենահամերգն իր ավարտական քննությունն է համարում) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան կարմիր դիպլոմով ավարտած երգչուհին  սեպտեմբերից դասավանդում է հարազատ բուհի ջազ-վոկալ բաժնում:

 

«Ինձ համար շատ հաճելի ու  լավ պրոցես է: Չնայած տարիներ առաջ դասավանդել եմ Երգի պետական թատրոնում և երեխաներ հետ  շփման փորձ ունեի, սա նույնը չէ»,- ESem.am-ին ասաց Քրիստինեն ու հավելեց, որ սա իր համար մեծ ձեռքբերում է:

«Ուրախ եմ, որ դասախոսներիս համար դարձել եմ կոլեգա ու նրանց կողքին  կանգնելու մեծ պատիվ ունեմ»,- ոգևորությամբ նշեց նա ու ավելացրեց, որ անկախ դրանից՝ մինչև կյանքի վերջ սովորելու մի շարք բաներ ունի իր դասախոսներից:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ