Կիմ Չեն Ինի ոտքը վիրահատել են. ԶԼՄ-ներ


16:42 , 28 հոկտեմբեր, 2014

k21_RTR2WNHH1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ոտքի կոճի կիստան (բուշտ) վիրահատական ճանապարհով վերջերս հեռացրել են: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Հետախուզության ազգային ծառայության աղբյուրին: Ներկայում Կիմ Չեն Ինն ապաքինվում է:

Հաղորդվում է, որ սեպտեմբերին և հոկտեմբերին առաջնորդին վիրահատել է Հյուսիսային Կորեա հրավիրված օտարերկրյա բժիշկը:

Վերջին շրջանում միջազգային ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում Կիմ Չեն Ինի առողջական վիճակի մասին: Սեուլի «Չոսոն իլբո» թերթը հայտնել էր, որ նա վնասել է ծունկը հունիսին տեսչական այցերից մեկի ժամանակ և երկար ժամանակ արհամարհել վնասվածքը: Նշվում էր, որ նա սեպտեմբերին երկու ծնկների վիրահատություն է տարել:

Հոկտեմբերին առաջնորդը երևացել էր հանրությանը ձեռնափայտով: