Մենք մեր խոստումը կատարել ենք. տասը աստիճան և քսան աստիճան ցրտերը մենք ներմուծել ենք Հայաստան


16:23 , 28 հոկտեմբեր, 2014

«Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, նաև Ղարաբաղում ճանապարհներ են փակվել, մինչև քսան աստիճան օդի ջերմաստիճանի նվազում է եղել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ անդրադառնալով սիբիրյան անտիցիկլոնի Հայաստան ներթափանցմանը:

Հարցին՝ արդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում, նախարարը նշեց, որ չկա նման տեղեկատվություն, թե ինչ ձմեռ է սպասվում։

«Մենք մեր խոստումը կատարել ենք. տասը աստիճան և քսան աստիճան ցրտերը մենք ներմուծել ենք Հայաստան»,-ժպիտով նշեց նախարարը: