«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցը որոշել է դատի տալ իրեն աղանդավոր համարողին


16:18 , 28 հոկտեմբեր, 2014

«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցը որոշել է դատի տալ իրեն աղանդավոր համարողինYerkir.am-ը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանում ի հայտ է եկել նոր աղանդ` «Նոր ուղի», որի ներկայացուցիչները մարդկանց դրդում են ինքնասպանության: Աղանդի պարագլուխներից մեկն էլ, ըստ Հովհաննիսյանի, «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է, ով փորձում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել աղանդի մեջ:

 Ի դեպ, yerkir.am-ի հետ զրույցում Մարի Հովհաննիսյանը հերքել էր իր` վերոհիշյալ աղանդի հետ որևէ առնչություն ունենալը և նշել, որ անպայման կդիմի իրավապահ մարմիններին` Սևակ Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու համար:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ