Պիկեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում


15:24 , 28 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

AT6Q7881

«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից և Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվել:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն: Նշվում է, որ Ժոզե Մոուրինյոն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել Պիկեին:

Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 30 մլն ֆունտ է գնահատվում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Պիկեն հանդես է եկել 2004-2008 թվականներին: