15:05 , 28 հոկտեմբեր, 2014
Հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում, Եռյակի տարածած նախնական հայտարարության համաձայն, տեղի կունենա հերթական հանրահավաքը: Երևանի քաղաքապեարանում Եռյակի կողմից նախօրոք գալիք բոլոր ուրբաթները «բռոնիա» են արվել:
Անդրադառնալով հանրահավաքային թեմաներին՝ նշենք, որ ոչ իշխանականների կողմից նախապես մշակվել էր տակտիկական սխեմա, որի համաձայն մինչև երևանյան հանրահավաքների մեկնարկը իրենց համակիրների հետ կազմակերպվեցին մարզային հանդիպումներ՝ բարձրաձայնելով իշխանափոխության հրատապությունը, երկրում ստեղծված ճգնաժամը:
Հոկտեմբերի 10-ին Եռյակը մեկնարկեց հանրահավաքների շարքը՝ իշխանություններին ապացուցելով, որ իրենք կատակներ չեն անում և մտադրված են լրջագույնս:
Հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական բլոկը հանրությանը ներկայացրեց իրենց գործողությունների «ճանապարհային քարտեզը», որն ընդգրկում էր ընտրական օրենսգրքի փոփոխություն, հայտարարվեց նաև տարածքներում շարժմանն աջակցող շտաբներ ձևավորելու մասին:
Ի՞նչ հարցեր կքննարկի և ի՞նչ օրակարգ կունենա հոկտեմբերի 31-ի հանրահավաքը, դեռ հայտնի չէ:
Հավանաբար այս հանրահավաքը նախորդներից կտարբերվի իր խորհրդավորությամբ: