Ընդամենը 10 տարուց թռիչքները կիրականացվեն առանց պատուհանների ինքնաթիռներով (Video)


14:59 , 28 հոկտեմբեր, 2014

Բրիտանական «The Center for Process Innovation» (CPI) տեխնոլոգիանների հետազոտությունների ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ինովացիոն հաջորդ քայլն անել ավիացիոն փոխադրամիջոցների ոլորտում։ CPI-ի համաձայն՝ ինքնաթիռների պատուհանները փոխադրամիջոցի ավելորդ քաշի հիմնական աղբյուրն են։ Ընկերությունը նշել է, որ առանց պատուհանների ինքնաթիռներն ավելի պինդ, ամուր ու բարակ պատեր կունենան։ Սա կօգնի ավելի ապահով ինքնաթիռներ արտադրել, նվազագույն ծախսերով, որը արդյունավետ կլինի թե՛ ինքնաթիռներ արտադրող ընկերությունների, և թե՛ ուղևորների համար։ CPI ինովացիոն ընկերությունը պատրաստվում է ինքնաթիռի պատուհանները փոխարինել OLED էկրաններով, որոնք կցուցադրեն դրսի պատկերները, բացի այդ դրանք հնարավորություն կտան ուղևորներին դիտել իրենց նախընտրած ֆիլմերն ու գովազդները, ինչպես նաև հետևել լրատվամիջոցներին։

Տեխնոլոգիան, այնուամենայնիվ, ունի իր թերությունները, որոշ մարդիկ անհանգստացած են խցիկի ներսում լուսային աղտոտվածության համար, մյուսներն էլ նշում են, որ նույնիսկ էկրաներին բացվող տեսարանները չեն օգնի այն մարդկանց, ովքեր վախենում են թռիչքներից։

Ինքնաթիռի ամբողջ երկայնքով տեղադրված OLED էկրանները հնարավորություն կտան ուղևորներին դիտել դրսի աշխարհը։

windowless-airplane-oled-touchscreen-walls-cpi-3Թաչսքրին համակարգով էկրանները հնարավորություն կտան  ուղևորներին գտնել իրենց թռիչքի մասին տեղեկություններ, ինչպես նաև օգտվել ուղեկցորդների ծառայությունից։

windowless-airplane-oled-touchscreen-walls-cpi-2Այս էկրանները նաև հնարավորություն կտան ուղևորներին օգտվել համացանցից ու լրատվամիջոցներից։

windowless-airplane-oled-touchscreen-walls-cpi-1

CPI ընկերությունը պնդում է, որ, պատուհանները հեռացնելով, ինքնաթիռներն ավելի բարակ, թեթև ու ամուր պատեր կունենան։windowless-airplane-oled-touchscreen-walls-cpi-5