Ինչպե՞ս Facebook-ում արգելափակումից հանել որևէ օգտատիրոջ


14:00 , 28 հոկտեմբեր, 2014

Mypage.am-ը գրում է․

Facebook-ը հիանալի հնարավորություն է ընձեռում արգելափակել տարբեր օգտատերերի: Այդ մասին խոսել ենք այս նյութում: Բայց երբեմն անհրաժեշտ է լինում արգելափակումից հանել որևէ օգտատիրոջ: Facebook-ն այնքան կախարդական ցանց է, որ թույլ է տալիս անգամ դա իրականացնել: Թե ինչպես, կսովորեցնի MyNews-ը:

Մուտք եք գործում ձեր անձնական հաշիվ և բացում կարգավորումների պատուհանը:

Ձախ անկյունում սեղմում եք Blocking հատվածի վրա: Ձեր առջև կբացվի այն բոլոր օգտատերերի ցուցակը, որոնց դուք երբևէ արգելափակել եք:

Գտնում եք ձեզ անհրաժեշտ օգտատիրոջ անունն ու սեղմում Unblock:

Հիշեցնենք, որ եթե արգելափակումից առաջ նա ձեր ընկերների ցանկում էր, ապա արգելաբացումից հետո նա այլևս այնտեղ չի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ