13:45 , 28 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը շնորհակալություն է հայտնել «Լևանտե»-ի իր նախկին խաղընկերներին: Նավասը ճանաչվել է 2013/14 թվականների լավագույն դարպասապահ: Նշված ժամանակահատվածում Նավասը «Լևանտե»-ի դարպասապահն էր: «Ինձ համար մեծ առավելություն է հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ում: Շնորհակալ եմ «Լևանտե»-ի նախկին խաղընկերներիս: Դժվարին պահերին նրանք միշտ իմ կողքին են եղել: Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգամ «արքայական ակումբ»-ում: «Ռեալ» եմ տեղափոխվել, որպեսզի իմ քրտնաջան աշխատանքով պայքարեմ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: