Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ էր. Ջեյմս Ուորլիք


13:15 , 28 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

B1BGJBvIIAAVzBy.jpg-large

Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ էր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ անցկացված հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն, որ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, երեկ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո նախագահները առանձնազրույց ունեցան: Արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գերագույն ասամբլեայի շրջանակում: