Ադրբեջանցի դիվերսանտը մանրամասներ է պատմել Սմբատ Ցականյանի սպանությունից


12:43 , 28 հոկտեմբեր, 2014

Artsakhpress.am-ը գրում է․

Այսօր, Ստեփանակերտում սկսված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի դատական նիստի վերսկսումից հետո , որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանությունից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած ցուցմունքների հակասական լինելուն և նախաքննության մարմնին տված ցուցմունքներին անհամապատախանությանը, և իրեն ներկայացված մեղադրանքները մասամբ ընդունելուն, Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ. Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո, Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ:

Խմբի մեկ այլ անդամի` Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ., իսկ արդեն 2014 թվականի հունիսին սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում, հատել են ԼՂՀ սահմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ