12:21 , 28 հոկտեմբեր, 2014
Առհասարակ, «ճշմարտությունը» քաղաքականության հետ այնքան կապ ունի, որքան խոզը՝ տուռնիկի: Որքան էլ ճշմարտությունը փորձի առնչվել, կպչել քաղաքականությանը, միևնույն է, սայթաքելու է և հայտնվի մարդկանց ոտքերի տակ:
Ճշմարտությունը քաղաքական կատեգորիա չէ, մասնավորապես այն պատճառով, որ ճշմարտությունն առհասարակ գիտական և ճանաչողական կատեգորիա է, ճշմարտությունը գիտական-ճանաչողական գործունեության նպատակն է: Իսկ կյանքի հետ ճշմարտությունն առհասարակ կապ չունի, կյանքի «ճշմարիտ» լինելը որոշվում է ոչ թե գիտությամբ, այլ մշակույթով՝ ավանդույթներով, ապրելակերպով, մասամբ՝ կրոնով:
Քաղաքականությունը կոչված է արդյունավետ կազմակերպելու հանրային կյանքը, և այդ գործում կազմակերպման նպատակն ավելի մեծ դեր է խաղում, քան ճիշտ կամ սխալ կազմակերպումը: