ԱՄՆ-ում մեկնարկում են Apple-ի մասնակցությամբ ստեղծված «խելացի» կողպեքի վաճառքները


12:00 , 28 հոկտեմբեր, 2014

Mypage.am-ը գրում է․

August ստարտափը դեռևս 2013 թվականի մայիսին ներկայացրել էր իր խելացի կողպեքը: Ենթադրվում էր, որ վաճառքները կմեկնարկեն մի քանի ամսից, քանի որ ընկերությունը ստացել էր 60 հազար նախնական պատվերներ: Բայց տեխնիկական խնդիրները ստիպեցին հետաձգել վաճառքն անորոշ ժամանակով, իսկ ահա մի քանի օր առաջ ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է հերթական մեկնարկի: Սարքը կարելի է 249 դոլարով Apple Store-ում:

замок, apple, краудфандинг, August, В США начинаются продажи умного замка, созданного с участием Apple

Կողպեքի կորպուսը նախագծել է Jawbone UP24 թևնոցի շնորհիվ հայտնի դարձած Իվոն Բեխարը, ով August-ի համահիմնադիրներից է: Կողպեքը բացվում ու փակվում է սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով (կան ինչպես iOS, այնպես էլ Android տարբերակներ): Սմարթֆոնի և կողպեքի կապն ահավովվում է Bluetooth-ի միջոցով:

Կողպեքն աշխատում է AA չորս մարտկոցներով, որոնք, ինչպես հավաստիացնում են ընկերությունից, կաշխատեն մի ամբողջ տարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ