11:46 , 28 հոկտեմբեր, 2014
Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոցում հայտնված Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի առողջական վիճակը լավ է:
Գորիսի հիվանդանոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը նշել է, որ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ընդունվել էր կրծքավանդակի սալջարդ, գլխուղեղի ցնցում, ստորին ծնոտային հատվածի ջնջխված վերք ախտորոշմամբ:
Ավելի վաղ հայտնի էր, որ Գորիսում հոկտեմբերի 26-ի երեկոյան վթար է տեղի ունեցել՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ: