12:10 , 28 հոկտեմբեր, 2014Աշխարհահռչակ լուսանկարիչ Steve McCurry-ն, համագործակցելով «Slow Food» շարժման հետ, 2015թ-ի նոր օրացույցի համար տպավորիչ լուսանկարներ է ստեղծել։ 12 լուսանկարները պատկերում են Երկրի պահապանների ոգին, ուժն ու մարդկայնությունը։ Այս կանայք ու տղամարդիկ, կրքով ու քաջությամբ լցված, պահպանում են իրենց հողն ու իրենց նախագծերն Աֆրիկայում։ Օրացույցի վաճառքի հասույթն ու նվիրատվությունները ամբողջությամբ կհատկացվեն Աֆրիկայի դպրոցներում ու գյուղերում մինչև 2016թ․-ի ավարտը 10.000 սննդային այգիներ ստեղծելու համար։

«Քրքում և ազատություն»։ Մուհամեդ Իդ Թալեբը՝ Մարոկկոյի Թալիուին գյուղի Slow Food ընկերության և քրքումի գյուղատնտեսական արտադրության ընկերության նախագահը։

«Աղը»։ Էնդրյու Ուանիոնի Սիկանգան Քենիայի արևելքում գտնվող Նոբույոլի բնակավայրում զբաղվում է ջրային բույսերից ստացվող աղի արտադրությամբ։

«Սերմերի պահապանը»։ Քենիայում Slow Food հիմնադրամի փոխնախագահ 27-ամյա Ջոն Կարիուկին Մվանգին լուսանկարվել է դդումների հետ, որոնք այս տարածքում շատ են աճում՝ չնայած այստեղ տեղացող անկանոն անձրևներին։

«Արգանի յուղի պահապանը»։ Նադիա Ֆատմին Տիղանիմին կանանց կորպորացիայի նախագահն է։ Նա պահպանում է արգանի ծառը, որը նման է ձիթապտղին և աճում է միայն Մարոկկոյի հարավային ափամերձ շրջանում։ Սրանից բուսայուղ են ստանում, որն օգտագործվում է բուժիչ նպատակներով, ինչպես նաև որպես համեմունք խոհանոցում։

«Ցեղապետը»։ Ռոբա Բուլհա Ջիլոն եթովպացի ակտիվիստ է և Կարայու քոչվոր ցեղի անդամ, նա հիմնել է ուղտի կաթի արտադրամաս։

«Տունկերի պահապանը»։ Ասնակեշ Թոմասը Եթովպիայում սուրճ է աճեցնում։ Նա պահպանում է եթովպիական արաբիկա սուրճը, որը նա «կանաչ ոսկի» է անվանում ու այն համարում իրենց երկրի հիմնաքարը։

«Մեր արմատները»։ Եթովպիացի կանայք պահպանում են սուրճը, որը խորհրդանշում է հողերի հարստությունը։ Կաֆայի շրջան։

«Ապագան մեր ձեռքերում»։ Տանզանիայում Հայր Պետրոսի անվան դպրոցի աշակերտները, ովքեր խորհրդանշում են ապագայի պաշտպաններին, սուրճի գունավոր հատիկներ են նետում օդ՝ ցույց տալու համար, որ ապագան իսկապես իրենց ձեռքերում է։

«Կիրուան կանչում է երկրին»։ Տանզանիայում միսիոներ Հայր Պիթեր Կիլասարան, ով աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, այսօր Տանզանիայում Երեխաների «Կիրուան» ասոցիացիայի առաջնորդն է։ Նա՝ որպես Տանզանիայում իր ավանդույթների պաշտպան ու պահապան, շրջապատված է արևի տակ չորացվող սուրճի հատիկներվ։

«Ֆադիոթի կանայք»։ Նկարում Ֆադիոթի կղզում «Gie Mbel Saac» ֆեդերացիայի նախագահ Աննա Նդիայեն է, որը զբաղվում է կորեկալյուրի որակի պահպանմամբ։

«Հոգու համեմունքներ»։ Մայե Նդուրը՝ Սենեգալի ռեստորաններից մեկի սեփականատերն ու շեֆ խոհարարը։

«Երազելով ավելի լավ Աֆրիկայի մասին»։ Slow Food ընկերության փոխնախագահ և տրոպիկական գյուղատնտես Էդվարդ Մուկիիբին պահպանում է գյուղատնտեսությունն ու կենսաբազմազանությունն Աֆրիկայում։