3 հիմնական վարկած կա, թե ինչու են տղամարդկանց և կանանց հագուստները տարբեր կողմեր կոճկվում:
Ըստ առաջին վարկածի` կանանց հագուստի ձախ կողմ կոճվելու սովորույթը գալիս է միջնադարից: Այդ ժամանակ կոճակները զարդ էին համարվում և պատրաստված էին թանկարժեք քարերից: Ոսկուց, փղոսկրից պատրաստված կոճակները վկայել են կնոջ ունեցած դիրքի մասին հասարակության մեջ: Բարձրաշխարհիկ կանանց օգնում էին հագնվել աղախինները: Որպեսզի աղախիններին ավելի հարմար լինել, նրանք կոճակները կարում էին ձախ կողմից:
Իսկ տղամարդիկ իրենք էին հագնվում և նրանց հարմար էր սեփական կոճակները կոճկել աջից:
