«Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած վատ բարքերը արմատախիլ անենք». Հ. Աբրահամյան


11:28 , 28 հոկտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է․

Ազգային ժողովում մեկնարկել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը:  Բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջորդ տարվա պետական բյուջեն անվանեց իրատեսական: Նրա խոսքով՝ այն ունի հստակ սոցիալական ուղղվածութուն,  եւ որ բյուջեի միջոցների զգալի հատվածը տրամադրվելու է սոցիալական եւ մշակութային  բնագավառի ծախսերը հոգալու համար:

Նշենք, որ 2015 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր  2014 թվականի համեմատությամբ`4.1 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճը: Աճի կանխատեսումը հիմնված է նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման, գործարար միջավայրի բարելավման, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման ենթադրությունների վրա:

Դեռևս ցածր մակարդակում պահպանվող գնաճը 2014 թվականի երկրորդ
կիսամյակում որոշակիորեն կավելանա` տարեվերջին մոտենալով նպատակային
ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: 2015
թվականի սկզբից գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի միջակայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ