ՀՀ վարչապետ. Մեր թիրախը խոշորն է


11:22 , 28 հոկտեմբեր, 2014

Հովիկ Աբրահամյան. Մենք կախարդական փայտիկ չունենքPanorama.am-ը գրում է․

2015 թվականի պետական բյուջեի նախագիծն այս տարի ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն` բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 50 տոկոսը հատկացված է այդ բնագավառին: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Նշենք, որ այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են պետական բյուջեի նախագծի քննարկումներն ըստ ոլորտների, որոնք կտևեն մինչ հաջորդ ուրբաթ:

Վարչապետի խոսքով` պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման համար, բացի այս Հայաստանը կշարունակի ֆինանսական աջակացության ցուցաբերել նաև Լեռնային Ղարաբաղին. «Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ հատկացնել ԼՂՀ-ին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ