Օրը. Այսօր Անիմացիայի միջազգային օրն է


10:26 , 28 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

cloudy-with-a-chance-of-meatballs-2-image-2

Անիմացիայի միջազգային օրը սահմանվել է 2002 թվականին՝ Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի ֆրանսիական բաժնի նախաձեռնությամբ՝ ի պատիվ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-ամյակի:

1892-ի հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ և գյուտարար Էմիլ Ռեյնոն ստեղծել է նախկինում անհայտ «օպտիկական թատրոն»: Տաղանդավոր գյուտարարը առաջին անգամ ցուցադրել է իր սարքավորումը՝ պրակսինոսկոպը, որի միջոցով նկարները շարժվում էին: Այժմ մենք դա կարող ենք անվանել ժամանակակից մուլտֆիլմերի նախատիպ, և հենց այդ տարեթիվն է այժմ համարվում անիմացիոն ֆիլմի դարաշրջանի սկիզբը: