ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի մասին քննարկում են այն ժամին, երբ բոլոր լրագրողները զբաղված են


10:08 , 28 հոկտեմբեր, 2014

«ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և լրագրողների մասնագիտական գործունեության հնարավոր սահմանափակումները» թեմայով այսօր ԱԺ-ից դուրս նախատեսված է ասուլիս, իսկ բանախոսն է հավատարմագրման նոր կարգի հանճարեղ մտքի հեղինակը: Զավեշտալին այն է, որ այդ ասուլիսը նախատեսված է այն ժամանակ, երբ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների գերակշիռ մասը այդ նույն ժամին լուսաբանելու են «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: 
Համոզված եմ, որ կառուցողական քննարկում կլինի այդ ասուլիսի ժամանակ: