ԱՄՆ-ում դեռահասը լիովին կորցրել է քաղցի ու ծարավի զգացումը


09:56 , 28 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

1525203

ԱՄՆ-ում 12-ամյա տղան արդեն մեկ տարուց ավելի է՝ չի ցանկանում ոչ ուտել, ոչ խմել:

Ամերիկացի դեռահասը, հավանաբար, աշխարհում միակ մարդն է, ով տառապում է քաղցի և ծարավի զգացումների կորստից՝ գրում է The Des Moines Register-ը:

Մեկ տարի առաջ տղան հիվանդացել է տարօրինակ հիվանդությամբ՝ նա դադարել է ունենալ քաղցի ու ծարավի զգացում: Նրա գլուխն ուժեղ պտտվել է և սկսել է հազալ: Ռենտգեն հետազոտությամբ նրա ձախ թոքում հայտնաբերվել է բակտերիալ ինֆեկցիա: Սակայն այն հեռացնելուց հետո երեխայի ախորժակը չի բացվել:

Չնայած նա չի կորրցրել համի ու հոտի զգացողությունը, սակայն ուտելու ցանկություն այդպես էլ չի առաջանում: Ծնողները երեխային առաջարկում են ամենահամեղ ուտեստները, սակայն ապարդյուն: Տղան սկսել է քաշ կորցնել:

Բժիշկները կարծում են, որ այս դեպքը կարող է միակը լինել աշխարհում: Բազմաթիվ հետազոտություններն ու բուժումները որևէ դրական արդյունքի չեն հանգեցրել: