«Հրապարակ». Երևանյան դպրոցներում ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո» իրացնել


08:16 , 28 հոկտեմբեր, 2014

 «Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո»վիճակախաղը:

Երեկ մեր խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է.«Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող են ծնողին կամ աշակերտին ստիպել գնել այդ լոտոն»:

 Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում»,-գրում է թերթը: