«Ժողովուրդ». Նաիրա Կարապետյանն ամուսնացել է՝ առանց ՀՀԿ-ականների մասնակցության


07:25 , 28 հոկտեմբեր, 2014

 «Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգև Սրբազանը: 

 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը:

Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, ինչի համար էլ երևի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին»,-գրում է թերթը: