04:55 , 28 հոկտեմբեր, 2014
Operativ.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Ուկրաինայի Գերագույն ռադայի անցած ընտրությունները «ժողովրդավարական» է անվանել:
«Երեկ տեղի ունեցած ընտրությունները հստակ ցույց տվեցին Ուկրաինայի՝ ժողովրդավարության պատրաստակամությունը: Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց իրական ձգտումը քվեարկելու իրենց իրավունքի իրականացման գործում՝՝չնայած որոշակի փոփոխություններին, որոնց հետ նա բախվեց»,-ասել է Քեմերոնը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: