Բեռլինում բացվել է ծիսական թլպատմանը նվիրված ցուցահանդես


04:24 , 28 հոկտեմբեր, 2014

 1692690_20141027150500.gif1in.am-ը գրում է. 

Բեռլինի Հրեական թանգարանում բացվել է «Ոչ մաշկին. վերաբերմունքը ծիսական թլպատմանը» ցուցահանդեսը, որը պատմում է թլպատման ծեսի մասին` կրոնական, մշակութային և պատմական տեսանկյունից, գրում է NEWSru.com-ը:

Ներկայացված են 60 ցուցանշուներ: Հատկապես, ի ցույց է դրվում Նուրենբերգի խորանի մի պատառիկը`«Քրիստոսի թլպատումը» (1450թ.):

Ցուցահանդեսի «պատճառ» է դարձել Քյոլնի դատարանի որոշումը, ըստ որի` կրոնական դրդապատճառներով տղաների թլպատումը պատժելի է և համարվում է մարմնական վնասվածք: Այդ որոշումը, սակայն, հակառակորդներ ունեցավ:

Ցուցահանդեսը պատմում է այն մասին, որ տղաների թլպատումը հազարամյա ծիսակարգ է: Դրա նախապատնությունը գալիս է դեռևս հուդդայականությունից և իսլամից, ինչպես նաև լուսաբանում թլպատման քրիստոնեական տեսակետը:

Ցուցահանդեսը ցույց է տալիս, որ հրեաների շրջանում ծնվելուց 8 օր անց թլպատվելիս է տղան անուն ստանում և ընդունվում «Աբրահամի տոհմ»: