Կոմիտասի 145 ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնում. armlur.am


02:51 , 28 հոկտեմբեր, 2014

 Կոմիտասի 145 ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնումarmlur.am- ը գրում է. 

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն Կոմիտասի 145- ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը: Համերգի մասնակիցներն էին Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր երգիչ Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Արաքելյանը: Համերգին հնչել են դաշանմուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ես առուն», «Ալագյազ» և «Խնկի Ծառ» երգերը, «Կռունկ» և «Քելեր-Ցոլեր», «Ծիրանի ծառ» և «Ծիծեռնակ» ստեղծագործությունները: Մենակատարների ելույթը եզրափակվել է Կոմիտասի Հաբրբան ստեղծագործությամբ: Համերգի հաջորդ հատվածը եղել է §Կոմիտաս¦ երգչախմբի ելույթը: Հատկանշական է երգչախմբի և Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանի դերն ու աջակցությունը երգչախմբի ստեղծման գործում, ինչպես նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Հակոբյանի, ինչպես նաև երգչախմբին նվագակցող էլլա Բաբայանի՝ ելույթի նախապատրաստման համար տարվող անգնահատելի աշխատանքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ