02:02 , 28 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկյան OK Go փոփ խմբի նոր տեսահոլովակում ավելի քան երկու հազար անձրևանոց են նկարահանել: Դրանց օգնությամբ երաժիշտները հսկայական ցուցատախտակ են ստացել, որի վրա երևում են նրանց դիմանկարներն ու վազող տողով անցնում է խմբի նոր ալբոմից I Won’t Let You Down երգի տեքստը: Խումբը նոր տեսահոովակը ներկայացրել է հոկտեմբերի 27-ին՝ NBC News-ի Today’s Show-ի եթերում, գրում է lenta.ru-ն:
Տեսահոլովակի ռեժիսորը Մորիհիրո Հարանոն է, իսկ պարուսույցը՝ ճապոնացի Airman-ը:
OK Go-ն ամերիկյան այլընտրանքային փոփ խումբ է: Այն հայտնի է դարձել իր տեսահոլովակներով, որոնց թողարկումից հետո համացանցում իրադարձություն են դառնում: Տեսահոլովակներում OK Go-ը բարդ խորեոգրաֆիա է օգտագործում, որը հիմնված է կինետիկ հնարքների վրա: