Դաժան սպանություն Երևանում. 69-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը


00:38 , 28 հոկտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր` հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 7 ենթակայանի բուժբրիգադը քաղաքացու ուշաթափության կանչով մեկնել է Հարավ- արևմտյան Ա-3 թաղամասի 13-րդ շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ