Տորոնտոյում վառվում է ծերանոցը․ մոտ 200 մարդ տարհանվել է


00:16 , 28 հոկտեմբեր, 2014

38796861in.am-ը գրում է․

Կանադայի Տորոնտո քաղաքի կենտրոնում հրշեջները խոշոր հրդեհ են հանգցնում տեղի ծերանոցում: Հաստատությունից 192 մարդ է տարհանվել` կենվորները և հաստատության անձնակազմը, հաղորդում է CTV հեռուստաալիքը:

«Նախնական տվյալներով` տուժածներ չկան: Մարդկանց տարհանումն օպերատիվ կերպով է ընթանում»,- հստակեցրել են քաղաքային ոստիկանությունում:

Ծխի պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվում փակել բոլոր պատուհանները և հնարավորին չափ քիչ փողոց դուրս գալ: Բացի այդ, շրջակայքում գտնվող դպրոցներին կարգադրվել է աշակերտներին փողոց դուրս չթողնել մինչև հատուկ կարգադրությունը: