00:09 , 28 հոկտեմբեր, 2014««Տեսնես՝ ձմեռը ցո՞ւրտ է լինելու» հարցը տվյալ դեպքում լրիվ հավասարվում է «Իշխանափոխությունը ե՞րբ է սկսվելու» բացարձակ մեծամասնության ցանկությանը»,- գրում է հարազատ մարդ, ով ընդդիմադիր հայացքներ ունի ու արագ իշխանափոխության կողմնակից է: Այնպիսի տպավորություն է, որ եթե այսօրվա ընդդիմադիր հարթակի գործիչները գան իշխանության, ոչ ձմեռ է լինելու, ոչ էլ՝ ցուրտ։ Չնայած, եթե հիշողությունս չի դավաճանում, մինչև վերջերս նույն հարթակում կանգնած շատ գործիչներ իրենցից մեկի անունն ասոցացնում էին «մութ ու խավար տարիների» հետ։